Ֆրանսիացի պատգամավորները լքում են «Ֆրանսիա-Թուրքիա» միջխորհրդարանական բարեկամության խումբը
https://parstoday.ir/hy/news/world-i137798-Ֆրանսիացի_պատգամավորները_լքում_են_Ֆրանսիա_Թուրքիա_միջխորհրդարանական_բարեկամության_խումբը
Ֆրանսիացի պատգամավորները լքում են «Ֆրանսիա-Թուրքիա» միջխորհրդարանական բարեկամության խումբը: Ֆրանսիացի պատգամավոր Բրյունո Կեստելը Թվիթերյան իր էջում գրել է.
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 08, 2021 13:36 Asia/Tehran
  • Ֆրանսիացի պատգամավորները լքում են «Ֆրանսիա-Թուրքիա» միջխորհրդարանական բարեկամության խումբը

Ֆրանսիացի պատգամավորները լքում են «Ֆրանսիա-Թուրքիա» միջխորհրդարանական բարեկամության խումբը: Ֆրանսիացի պատգամավոր Բրյունո Կեստելը Թվիթերյան իր էջում գրել է.

«Վաղը ես լքում եմ «Ֆրանսիա-Թուրքիա» բարեկամության խումբը: Բավական է արդեն»,- գրել է Կեստելը:

Հիշեցնենք, որ երեկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անկարայում հանդիպել էր Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ: Հանդիպման ընթացքում անհարմար իրավիճակ է ստեղծվել: Հանձնաժողովի նախագահի համար հատկացված ազատ աթոռ չի եղել: Նրա համար, իհարկե, տեղ գտնվել է, բայց մի փոքր այն կողմում:

Եվրահանձնաժողովի նախագահի մամուլի խոսնակ Էրիկ Մեյմերը մեկնաբանել է Անկարայում ցուցաբերված արարողակարգային մոտեցումը:

«ԵՀ նախագահն ակնհայտորեն զարմացած էր, դա երևում է նաև տեսանյութում։ Բայց թույլ տվեք ինձ պարզաբանել, որ որքան էլ նա զարմացած էր, նախընտրեց առաջնահերթությունը տալ հանդիպման բովանդակությանը, այլ ոչ թե արարողակարգին ու կարծում եմ, սա ճիշտ մոտեցում էր»,- ասել է մամուլի խոսնակը։

yerevan-times.com