Մահացել է Եղիսաբեթ 2-րդ թագուհու ամուսինը
https://parstoday.ir/hy/news/world-i137864-Մահացել_է_Եղիսաբեթ_2_րդ_թագուհու_ամուսինը
Եղիսաբեթ Երկրորդ թագուհու ամուսինը ՝ արքայազն Ֆիլիպը, մահացել է: Այս մասին նշվում է թագավորական ընտանիքի պաշտոնական էջում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 09, 2021 11:40 Asia/Tehran
  • Մահացել է Եղիսաբեթ 2-րդ թագուհու ամուսինը

Եղիսաբեթ Երկրորդ թագուհու ամուսինը ՝ արքայազն Ֆիլիպը, մահացել է: Այս մասին նշվում է թագավորական ընտանիքի պաշտոնական էջում։

 

Մահվան ժամանակ էդինբուրգի դուքսը եղել է Ուինձորի ամրոցում։

Նշենք, որ արքայազն Ֆիլիպը 99 տարեկան էր, հունիսի 10-ին նա կդառնար 100 տարեկան։

Ֆիլիպն ամուսնացել էր արքայադուստր Եղիսաբեթի հետ 1947 թվականին:

Զույգն ուներ չորս երեխա, 8 թոռ և 10 ծոռ:

Արքայադստեր հետ ամուսնության նախօրեին Ֆիլիպը ստացել է Էդինբուրգյան դուքս տիտղոսը։