Հայ գերիներին վերադարձնելու պահանջով ակցիաներ՝ Փարիզում և Լոս Անջելեսում
https://parstoday.ir/hy/news/world-i138578-Հայ_գերիներին_վերադարձնելու_պահանջով_ակցիաներ_Փարիզում_և_Լոս_Անջելեսում
Ժնև, Հռոմ, Մոսկվա ու Տորոնտո՝ ցանկն ամբողջական չէ, աշխարհի 15 քաղաքում հայ ռազմագերիներին վերադարձնելու պահանջով լուռ ակցիաներ են անցկացվել: Արշավին միացել է նաև Փարիզը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 17, 2021 13:50 Asia/Tehran
  • Հայ գերիներին վերադարձնելու պահանջով ակցիաներ՝ Փարիզում և Լոս Անջելեսում

Ժնև, Հռոմ, Մոսկվա ու Տորոնտո՝ ցանկն ամբողջական չէ, աշխարհի 15 քաղաքում հայ ռազմագերիներին վերադարձնելու պահանջով լուռ ակցիաներ են անցկացվել: Արշավին միացել է նաև Փարիզը:

«Շարժում» ընկերակցության հրավերով, ֆրանսաբնակ հայերը՝ Փարիզի հանրահայտ Պլաս դե լա Ռեպուբլիք հրապարակից աշխարհին կոչ են արել միջամտել հայ ռազմագերիների ազատման խնդրին: Այս ամսին հայտնում է 1lurer.am-ը:Բողոքի ակցիայի մասնակիցները ընդգծել են՝ Ադրբեջանը ոչ միայն չի վերադարձնում հայ ռազմագերիներին, այլև խախտում է Ժնևի կոնվենցիայով ամրագրված` գերիների նկատմամբ վարվեցողության կանոնները:Մասնակիցները կոչ են արել Ֆրանսիային՝ որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր, օգտագործել ամբողջ հեղինակությունը՝ ռազմագերիների վերադարձը և մարդասիրական դրույթների իրականացումն ապահովելու համար:Դրոշներով, «Արթնացի՛ր, աշխա՛րհ», «Կա՛նգ առ, նո՛ր Հիտլեր» գրառումներով ակցիա է անցկացվել նաև Միացյալ Նահանգների արևմտյան ափում՝ Լոս Անջելեսում: Մասնակիցները վստահեցրել են՝ ակցիաները շարունակական են լինելու, և շարժումը պետք է համախմբի սփյուռքը:

araratnews.am/