Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել
https://parstoday.ir/hy/news/world-i138992-Հայաստանի_և_Ադրբեջանի_զինված_ուժերի_միջև_փոխհրաձգություն_է_տեղի_ունեցել
Թուրքական լրատվական գործակալությունը պնդում է, որ հայ-ադրբեջանական սահմանամերձ շրջաններում տեղակայված հայկական զորքերը կրակ են բացել ադրբեջանական և ռուսական զորքերի ուղղությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 22, 2021 12:26 Asia/Tehran
  • Հայաստանի և Ադրբեջանի  զինված ուժերի միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել

Թուրքական լրատվական գործակալությունը պնդում է, որ հայ-ադրբեջանական սահմանամերձ շրջաններում տեղակայված հայկական զորքերը կրակ են բացել ադրբեջանական և ռուսական զորքերի ուղղությամբ:

Անատոլի լրատվական գործակալության հաղորդման համաձայն, հինգշաբթի օրը Ադրբեջանի սահմանային ծառայության հրամանատարությունը հայտարարել է, որ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Զագնգեզուր նահանգ կատարած այցից հետո, հայկական զորքերը կրակ են բացել Ադրբեջանի և Ռուսաստանի զորքերի ուղղությամբ:

Հայտարարության համաձայն՝ կրակոցներն ուղղված են եղել  Զանգելան նահանգի Սիդլեր  գյուղում տեղակայված Ադրբեջանի  սահմանապահների դեմ:

Ռուս սահմանապահներն Ադրբեջանի  ուժերին կոչ են արել չպատասխանել կրակոցներին և տարածքից դուրս են բերել հայ զինվորներին: 

Ադրբեջանի սահմանապահ հրամանատարությունը պնդում է, որ Ղուբադլի նահանգի Շուռնուխ գյուղի մոտակայքում հայկական խումբը Բաքվի դեմ ուղղված կարգախոսներ է վանկարկել :

Ի պատասխան այս գործողությունների, Ադրբեջանի սահմանապահ ուժերի հրամանատարությունն ընդգծել է, որ նման վարքագիծը կրկնելու դեպքում կտրվի վճռական պատասխան: