Հեքմեթ Հաջիև. Բաքուն և Իսրայելը հասկանում են իրար
Սիոնիստական ռեժիմի նկատմամբ Ադրբեջանի մուսուլման ժողովրդի ատելության տարեցտարի աճի ֆոնին, նախագահ՝ Իլհամ Ալիևի խորհրդական Հեքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Սիոնիստական ռեժիմի հետ Բաքվի հարաբերություններն առանձնահատուկ են՝ երկու ժողովուրդների հարաբերությունների շնորհիվ:
Ազար Թաջ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, «Իսրայել Հայում» գործակալությանը տված հարցազրույցում, Հեքմեթ Հաջիևն Իսրայել-Ադրբեջան հարաբերությունների առանձնահատուկ լինելու մասին ասել է.«Մենք ոչ միայն խոսքով, այլև գործնականում նույնպես ռազմավարական հարաբերություններ ունենք: Մենք լավ ենք հասկանում միմյանց»:
Ալիևի խորհրդականն ասել է, որ իր կարծիքով, Իսրայելի հետ հարաբերությունների հիմքը երկու ժողովուրդների բարեկամական հարաբերություններն են:
«Ադրբեջանի հետ լավ ու կայուն հարաբերությունը համապատասխանում է ողջ աշխարհում հրեա ժողովրդի շահերին: Սակայն որոշ երկրներ փորձում են հարվածել Ադրբեջան-Իսրայել համագործակցությանը»,-ասել է Հեքմեթ Հաջիևը: