Մադագասկարում հարյուրավոր մարդիկ բախվում են սովի սպառնալիքի հետ
https://parstoday.ir/hy/news/world-i139730-Մադագասկարում_հարյուրավոր_մարդիկ_բախվում_են_սովի_սպառնալիքի_հետ
Մադագասկարում հարյուրավոր մարդիկ բախվում են սովի սպառնալիքին, ընդ որում՝ նրանց 80 տոկոսը մի շարք շրջաններում դիմում են հուսահատ քայլերի գոյատեւելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 01, 2021 17:22 Asia/Tehran
  • Մադագասկարում հարյուրավոր մարդիկ բախվում են սովի սպառնալիքի հետ

Մադագասկարում հարյուրավոր մարդիկ բախվում են սովի սպառնալիքին, ընդ որում՝ նրանց 80 տոկոսը մի շարք շրջաններում դիմում են հուսահատ քայլերի գոյատեւելու համար:

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (WFP) հայտարարում է, որ մարդիկ ուտում են մորեխներ, կարմիր կակտուսի հում պտուղներ կամ վայրի տերեւներ սովից խուսափելու համար:

«Մենք եղել ենք ծանր թերսնուցմամբ տառապող երեխաների եւ սովից տանջվող ընտանիքների մասնակցությամբ սարսափելի տեսարանների վկաները»,-ասել է WFP գործառնությունների ավագ տնօրենը: «աղետի ծավալներն անհավանական են: Եթե մենք չդադարեցնենք այդ ճգնաժամը, եթե մենք չաջակցենք մարդկանց պարենով Մադագասկարի հարավում, ընտանիքները սովի կմատնվեն, մարդիկ՝ կմահանան»:

WFP-ն որոնում է ռեսուրսներ, որպեսզի կերակրի տուժած բնակչությանը, եւ հայտարարում, որ իրավիճակը բարդանում է. այս տարի սննդամթերքի արտադրությունը, ինչպես ակնկալվում է, կազմում է շուրջ 40 տոկոս՝ ի տարբերություն վերջին հինգ տարիների ընթացքում միջին նորմալ ցուցանշի:

Մադագասկարում երաշտը, որը խորացել է հողի էրոզիայի բարձր մակարդակի եւ աննախադեպ ավազամրրիկների պատճառով, դադարկել է հողերը, որոնք պիտանի են գյուղատնտեսական մշակբույսեր աճեցնելու եւ արոտավայրերի համար:

News.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio