Մալիի բնակչուհին ինը երեխա է ծննդաբերել
https://parstoday.ir/hy/news/world-i140020-Մալիի_բնակչուհին_ինը_երեխա_է_ծննդաբերել
Մալիի Թոմբուքութու քաղաքում բնակվող Խալիմա Սիսեն այս շաբաթ ինը երեխա Է ծննդաբերել՝ հինգ աղջիկ եւ չորս տղա: Մայիսի 5-ին այդ մասին հայտնել Է Մալիի նորությունների Maliweb պորտալը՝ վկայակոչելով Մալիի առողջապահության եւ սոցիալական զարգացման նախարարության հայտարարությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 05, 2021 12:22 Asia/Tehran
  • Մալիի բնակչուհին ինը երեխա է ծննդաբերել

Մալիի Թոմբուքութու քաղաքում բնակվող Խալիմա Սիսեն այս շաբաթ ինը երեխա Է ծննդաբերել՝ հինգ աղջիկ եւ չորս տղա: Մայիսի 5-ին այդ մասին հայտնել Է Մալիի նորությունների Maliweb պորտալը՝ վկայակոչելով Մալիի առողջապահության եւ սոցիալական զարգացման նախարարության հայտարարությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Երկրի մայրաքաղաք Բամակոյի հիվանդանոցում երկու շաբաթ մնալուց հետո Խալիման Մալիի ժամանակավոր նախագահ Բա Նդաոյի անձնական կարգադրությամբ ապրիլի 30-ին տեղափոխվել Է Մարոկո ծննդաբերելու համար,- նշել Է նախարարությունը:- Մայիսի 4-ին կեսարյան հատման միջոցով նա լույս աշխարհ Է բերել ինը նորածինների»:

Մալիի իշխանությունները նշում են, որ մայրկը եւ երեխաներն իրենց լավ են զգում: Մալիում, Համաշխարհային բանկի տվյալներով՝ մեկ կնոջը բաժին Է ընկնում 6,3 երեխա: Այս ցուցանիշով Մալին աշխարհում զիջում Է սոսկ հարեւան Նիգերին: Մալին մտնում Է Աֆրիկայի՝ ամենաերիտասարդ բնակչությամբ երկրների եռյակը: Ներկայումս Մալիի բնակչի միջին տարիքը կազմում Է 16,3 տարի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

armenpress.am