Պուտինն ու Էրդողանը խոսել են ղարաբաղյան կարգավորման մասին
https://parstoday.ir/hy/news/world-i140062-Պուտինն_ու_Էրդողանը_խոսել_են_ղարաբաղյան_կարգավորման_մասին
Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարները բանակցություններ են վարել երկկողմ և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի շուրջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 05, 2021 14:36 Asia/Tehran
  • Պուտինն ու Էրդողանը խոսել են ղարաբաղյան կարգավորման մասին

Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարները բանակցություններ են վարել երկկողմ և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի շուրջ:

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր հեռախոսով քննարկել են ղարաբաղյան կարգավորման հարցը։ Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Այդ համատեքստում երկու երկրների ղեկավարներն անդրադարրձել են հրադադարի վերահսկողության ռուս-թուրքական կենտրոնի գործունեությանը։

Նախագահները պայմանավորվել են շարունակել անձնական շփումները և զարգացնել երկկողմ կանոնավոր երկխոսությունը այլ ուղիներով:

Հիշեցնենք` Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի վերահսկողության ռուս-թուրքական համատեղ կենտրոնը հունվարին բացվել է Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների` 2020 թվականի նոյեմբերի 11-ին ստորագրած հուշագրի համաձայն:

Համատեղ կենտրոնի անձնակազմը ներկայացված է պարիտետային հիմունքներով` յուրաքանչյուր կողմից 60 զինծառայող: Կենտրոնն ուղիղ կապ ունի հակամարտության կողմերի ռազմական կառավարման մարմինների և ռուսական խաղաղապահ զորակազմի շտաբի հետ: Կենտրոնը տեղակայված է Ադրբեջանի տարածքում։

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio