ՄԱԿ-ն աշխարհում պարենային ճգնաժամ է արձանագրում
https://parstoday.ir/hy/news/world-i140092-ՄԱԿ_ն_աշխարհում_պարենային_ճգնաժամ_է_արձանագրում
ՄԱԿ-ն աշխարհում պարենային ճգնաժամ է արձանագրում, հաղորդում է ՌԻԱ-ն՝ հղում անելով ՄԱԿ-ի՝ պարենային ճգնաժամների դեմ պայքարի հարցով գլոբալ ցանցի զեկույցին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 06, 2021 06:22 Asia/Tehran
  • ՄԱԿ-ն աշխարհում պարենային ճգնաժամ է արձանագրում

ՄԱԿ-ն աշխարհում պարենային ճգնաժամ է արձանագրում, հաղորդում է ՌԻԱ-ն՝ հղում անելով ՄԱԿ-ի՝ պարենային ճգնաժամների դեմ պայքարի հարցով գլոբալ ցանցի զեկույցին:

Համաձայն փաստաթղթի՝ հակամարտությունների, տնտեսական ցնցումների, այդ թվում՝ պայմանավորված կորոնավիրուսի պանդեմիայով, էքստրեմալ եղանակային երեւույթների արդյունքում 2020 թվականին առնվազն 155 մլն մարդ հայտնվել է քաղցի իրավիճակում:

Պարենային ճգնաժամի բախվել է ավելի քան 155 մլն մարդ 55 երկրներում/տարածքներում, ինչը տագնապալի միտում է:

Եվս 28 մլն մարդ նախորդ տարի հայտնվել է «քաղցի շեմին»: Պարենային անվտանգության բացակայության խնդիրը նախկինի պես կա Աֆրիկայի երկրներում:

Այդ խնդիրը նախկինի պես կա նաեւ Եմենում, Աֆղանստանում, Սիրիայում եւ Հայիթիում:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio