Սերգեյ Լավրովը բանակցություններ կվարի Ալիևի հետ Ադրբեջան կատարելիք այցի ընթացքում
Մայիս 10, 2021 12:17 Asia/Tehran
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Բաքու կատարելիք այցի ընթացքում բանակցություններ կվարի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում:
«Մայիսի 10-11-ը Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով կմեկնի Բաքու, որի շրջանակներում նախատեսվում է հանդիպում Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ և բանակցություններ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ», - ասված է հաղորդագրության մեջ:
aysor.am
Պիտակ