Պուտինն ու Ալիևը զրուցել են հեռախոսով
Մայիս 10, 2021 13:29 Asia/Tehran
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսով զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Հաստատվել է ռուս-ադրբեջանական համակողմանի փոխգործակցության ընդլայնման փոխադարձ տրամադրվածությունը։ Տարբեր մակարդակներով հետագա շփումների վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել», - ասված է հաղորդագրության մեջ։
Հեռախոսազրույցի ընթացքում Պուտինն ու Ալիևը միմյանց ջերմորեն շնորհավորել են Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 76-րդ տարեդարձի կապակցությամբ՝ նշելով, որ երկու երկրներում էլ սրբորեն հարգում են մարտիկների սխրանքի հիշատակը և խորապես շնորհակալ են վետերաններին, որոնք անմնացորդ հերոսություն և անձնվիրություն են դրսևորել:
Պիտակ