Իլհամ Ալիև. Նախիջևանում տեղակայված արտասահմանյան զինտեխնիկայի մի մասը բերվել է Բաքու
Հեյդար Ալիևի ծննդյան տարելիցի առիթով Նախիջևան կատարած այցի ընթացքում, Az.TV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, առանց անդրադառնալու Նախիջևանից Բաքու զենքի փոխադրման ուղուն, Իլհամ Ալիևն ասել է.«Այսօր կարող ենք ասել, որ Նախիջևանի բանակի ռազմական սարքավորումներն ավելի արդիական են որոշ առաջադեմ երկրների սպառազինության համեմատությամբ»:
Ալիևն ասել է.«Ընդհանուր առմամբ, կարող եմ ասել, որ Նախիջևանում կան Ադրբեջանի բանակի համար գնված արտասահմանյան ռազմական տեխնիկայի մեծ մասի օրինակներ: Երեք տարի առաջ տեղի ունեցած զորավարժությունը ցուցադրեց Նախիջևանի բանակի մարտունակությունը: Այդ գործողությունը համընկավ Հայաստանում իշխանափոխության հետ և Հայաստանի նոր կառավարությունը քողարկեց այդ ռազմափորձը: Մենք էլ այդ մասին չբարձրաձայնեցինք: Քանի որ մեզ իրական աշխատանք է պետք: Մենք այդ գործողության ընթացքում գրավեցինք շատ կարևոր ռազմավարական բարձունքներ և մաքրեցինք այդ բարձունքները հայկական բանակից: Այս ռազմավարական բարձունքները թույլ են տալիս մեզ լիարժեք վերահսկել տրանսպորտային գծերը և վերահսկել Հայաստանից Ղարաբաղ տանող ճանապարհը: Երկրորդ ղարաբաղյան պատերազմում այս ճանապարհին վերահսկելով, կարողացանք մեծ տեղեկություններ ձեռք բերել»: