Իլհամ Ալիև. Ադրբեջանը երբեք ինքնավարություն կամ անկախություն չի շնորհի Ղարաբաղի հայերին
Az.TV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, Իլհամ Ալիևն ասել է.«Երկրները, որոնք ցանկանում են որոշել Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակը, պետք է իմանան, որ Ադրբեջանում Լեռնային Ղարաբաղ անվամբ տարածքային միավոր գոյություն չունի»:
Ադրբեջանի նախագահն ասել է.«Թող իրենք իրենց երկրում մի տարածք հատկացնեն հայերին և ինքնավարություն կամ անկախություն շնորհեն նրանց»:
«Ղարաբաղի հարցը կարգավորվել է նոյեմբերի 10-ի համաձայնությամբ: Երկրները, որոնք ցանկանում են որոշել Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակը, կարծում են, որ այս համաձայնությունը չեղարկվե՞լ է: Այդ հայտարարությունը միայն հրադադարի համաձայնություն չէ: Տարբեր կետեր կան խնդրի կարգավորման համար: Եթե նոյեմբերի 10-ի համաձայնագիրը, միայն հրադադարի մասին համաձայնություն լիներ, ապա ինչ է նշանակում հաղորդակցության ճանապարհների ապաշրջափակումը, որի մասին ասված է համաձայնության մեջ»,- ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Ալիևը հայերին սպառնացել է չմտածել վրեժխնդրության և Հադրութն ու Շուշին հետ գրավելու մասին, քանի որ այդ դեպքում Ադրբեջանը ցույց կտաի իր երկաթե բռունցքը: