Իլհամ Ալիև. Ադրբեջանը երբեք ինքնավարություն կամ անկախություն չի շնորհի Ղարաբաղի հայերին
https://parstoday.ir/hy/news/world-i140518-Իլհամ_Ալիև._Ադրբեջանը_երբեք_ինքնավարություն_կամ_անկախություն_չի_շնորհի_Ղարաբաղի_հայերին
Az.TV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, Իլհամ Ալիևն ասել է.«Երկրները, որոնք ցանկանում են որոշել Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակը, պետք է իմանան, որ Ադրբեջանում Լեռնային Ղարաբաղ անվամբ տարածքային միավոր գոյություն չունի»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 11, 2021 08:12 Asia/Tehran
  • Իլհամ Ալիև. Ադրբեջանը երբեք ինքնավարություն կամ անկախություն չի շնորհի Ղարաբաղի հայերին

Az.TV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, Իլհամ Ալիևն ասել է.«Երկրները, որոնք ցանկանում են որոշել Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակը, պետք է իմանան, որ Ադրբեջանում Լեռնային Ղարաբաղ անվամբ տարածքային միավոր գոյություն չունի»:

Ադրբեջանի նախագահն ասել է.«Թող իրենք իրենց երկրում մի տարածք հատկացնեն հայերին և ինքնավարություն կամ անկախություն շնորհեն նրանց»:

«Ղարաբաղի հարցը կարգավորվել է նոյեմբերի 10-ի համաձայնությամբ: Երկրները, որոնք ցանկանում են որոշել Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակը, կարծում են, որ այս համաձայնությունը չեղարկվե՞լ է: Այդ հայտարարությունը միայն հրադադարի համաձայնություն չէ: Տարբեր կետեր կան խնդրի կարգավորման համար: Եթե նոյեմբերի 10-ի համաձայնագիրը, միայն հրադադարի մասին համաձայնություն լիներ, ապա ինչ է նշանակում հաղորդակցության ճանապարհների ապաշրջափակումը, որի մասին ասված է համաձայնության մեջ»,- ասել է Ադրբեջանի նախագահ  Իլհամ Ալիևը:

Ալիևը հայերին սպառնացել է չմտածել վրեժխնդրության և Հադրութն ու Շուշին հետ գրավելու մասին, քանի որ այդ դեպքում Ադրբեջանը ցույց կտաի  իր երկաթե բռունցքը: