Ալիևը մտահոգություն է հայտնել հայկական քաղաքական միավորների կողմից վրեժխնդրության հայտարարությունների կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i140522-Ալիևը_մտահոգություն_է_հայտնել_հայկական_քաղաքական_միավորների_կողմից_վրեժխնդրության_հայտարարությունների_կապակցությամբ
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ, Իլհամ Ալիևն ասել է.«Ադրբեջանի միջազգայնորեն պաշտոնապես ճանաչված տարածքների մի մասը հետ գրավելու հայկական քաղաքական ուժերի հաղորդագրությունները վրեժխնդրության մասին են վկայում, ինչը շատ վտանգավոր է առաջին հերթին Հայաստանի համար»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 11, 2021 08:42 Asia/Tehran
  • Ալիևը մտահոգություն է հայտնել հայկական քաղաքական միավորների կողմից վրեժխնդրության հայտարարությունների կապակցությամբ

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ, Իլհամ Ալիևն ասել է.«Ադրբեջանի միջազգայնորեն պաշտոնապես ճանաչված տարածքների մի մասը հետ գրավելու հայկական քաղաքական ուժերի հաղորդագրությունները վրեժխնդրության մասին են վկայում, ինչը շատ վտանգավոր է առաջին հերթին Հայաստանի համար»:

Առանց անդրադառնալու Ալիևի նախորդ ելույթների սպառնալի ոճին, Լավրովն ասել է.«Ձեզ հետ հարյուր տոկոս համաձայն եմ, որ ոչ-կառուցողական խոսելաոճը չի նպաստում հարցի լուծմանը: Մենք ևս փորձում ենք երկու երկրի նախագահների և Հայաստանի վարչապետի միջև ձեռք բերված համաձայնություններն արդյունավորվեն»:

Ալիևն ասել է.«Ղարաբաղի երկրորդ պատերազմը ցույց տվեց, որ Ադրբեջանի հանդեպ ատելություն սերմանելը ինչի է հանգեցնելու: Այդ իսկ պատճառով, մենք մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանից խնդրում ենք մեզ հետ համագործակցել տարածաշրջանում իրավիճակը նորմալացնելու համար»: