Պենտագոնը Բայդենից թույլտվություն է խնդրում Իրաքում դիմադրության խմբերի վրա հարձակվելու համար
Երկու տեղյակ աղբյուրներ, ամերիկյան ԶԼՄ-ներին հայտնել են, որ Պենտագոնը դիմել է նախագահ Ջո Բայդենին՝ Իրաքում դիմադրության դիրքերի վրա հարձակվելու համար թույլտվություն ստանալու նպատակով:
Ըստ «Ֆարս» լրատվական գործակալության, աղբյուրներից մեկը, որը չի ցանկացել բացահայտվել, Daily Caller- ին ասել է, որ Բայդենի կառավարությունը քննարկում է Իրաքում ամերիկացիների դեմ վերջերս հրթիռային հարձակումներին պատասխանելու տարբերակները:
Երկուշաբթի օրն իրաքյան լրատվական աղբյուրները հաղորդեցին, որ Իրաքի արևմուտքում տեղակայված ամերիկյան Այն Ալ-Ասադ ամենախոշոր ռազմաբազան հրթիռակոծվել է:
Saber News թելեգրամյան ալիքը հաղորդել է, որ 122 միլիմետրանոց ավելի հինգ հրթիռ, հարվածել են բազայի ներսում գտնվող կարևոր թիրախներին: Հաղորդումների համաձայն, ԱՄՆ հակաօդային պաշտպանությանը չի հաջողվել խոցել հրթիռները:
Նույն ալիքը հինգշաբթի օրը հաղորդել էր, որ Իրաքի հարավային Ալ-Սամավա քաղաքում հարձակում է իրականացվել ամերիկյան ռազմական ավտոշարասյան վրա: