ԱՄՀ. Կլիմայի փոփոխությունը լուրջ ռիսկեր է ստեղծում ֆինանսական համակարգի կայունության համար
https://parstoday.ir/hy/news/world-i142464-ԱՄՀ._Կլիմայի_փոփոխությունը_լուրջ_ռիսկեր_է_ստեղծում_ֆինանսական_համակարգի_կայունության_համար
Կլիմայի փոփոխությունը լուրջ ռիսկեր է ստեղծում ֆինանսական համակարգի կայունության համար, CNN Business-ին տված հարցազրույցում ասել է Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) դրամավարկային եւ կապիտալի շուկաների վարչության տնօրեն Թոբիաս Ադրիանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 04, 2021 09:03 Asia/Tehran
  • ԱՄՀ. Կլիմայի փոփոխությունը լուրջ ռիսկեր է ստեղծում ֆինանսական համակարգի կայունության համար

Կլիմայի փոփոխությունը լուրջ ռիսկեր է ստեղծում ֆինանսական համակարգի կայունության համար, CNN Business-ին տված հարցազրույցում ասել է Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) դրամավարկային եւ կապիտալի շուկաների վարչության տնօրեն Թոբիաս Ադրիանը:

«Կլիմայի ճգնաժամը զարգանում է դանդաղ, բայց պոտենցիալ աղետալի»,- ասել է Ադրիանը: Նա նշել է, թե ինչպես են Բահամյան կղզիների, Ֆիլիպինների եւ այլ երկրների տնտեսությունները վերջին տարիներին տուժել փոթորիկներից եւ թայֆուններից: «Շատ երկրներ կան, որտեղ կլիմայական աղետը ֆինանսական համակարգի համար էլ է աղետալի»,- ասել է նա: «Նույնիսկ եթե չեք հավատում, որ սա հիմնական սցենարն է, այնուամենայնիվ, հակառակ զարգացման լուրջ ռիսկ կա: Իսկ ռիսկերի կառավարումը երաշխիք է, որ նույնիսկ վատագույն դեպքում կարող եք գոյատեւել»:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio