Կանադան կոչ է անում բարեփոխել Առեւտրի համաշխարհային կազմակերպությունը
Առեւտրի համաշխարհային կազմակերպությունը պետք է ունենա վեճերի կարգավորման պարտադիր համակարգ` տնտեսական հարկադրանքի աճող օգտագործման խնդիրները լուծելու համար:
Այս մասին հայտարարել է Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը՝ Կանբերայի կողմից Չինաստանի հետ վեճում «Մեծ յոթնյակի» երկրների աջակցությունը ստանալու փորձերի ֆոնին, հայտնում է Reuters-ը:
Չինաստանի հետ հարաբերությունները, որոնք արդեն անկայուն էին այն բանից հետո, երբ Ավստրալիան մերժեց Huawei-ի մասնակցությունը 5G ցանցի ստեղծմանը 2018-ին, ավելի սառեցին, երբ Կանբերան այս տարի կորոնավիրուսի համավարակի պատճառների անկախ հետաքննության կոչ արեց:
Ի պատասխան՝ Չինաստանը սակագներ սահմանեց ավստրալիական ապրանքների, այդ թվում՝ գինու եւ գարու վրա, եւ սահմանափակեց ավստրալիական տավարի մսի, ածուխի եւ խաղողի ներմուծումը:
Ավստրալիան հայտարարել է, որ չի հանձնվի Չինաստանի ճնշմանը եւ դիմել է ԱՀԿ-ին` կապված Չինաստանի 80%-ից ավելի տուրքերի հետ, ինչը փաստացի դադարեցրել է միլիարդավոր դոլարների ընթացիկ առեւտուրը:
Բայց հաշվի առնելով, որ բողոքարկումը, ամենայն հավանականությամբ, տարիներ կպահանջի, Մորիսոնը G7-ի երկրներին կոչ կանի նոյեմբերին կայանալիք համաժողովից առաջ հավանություն տալ ԱՀԿ-ի բարեփոխումներին:
«Տնտեսական հարկադրանքի հետ կապված ամենապրակտիկ միջոցը կազմակերպության գլոբալ առեւտրային վեճերի լուծման պարտադիր համակարգի վերականգնումն է»,- ասել է Մորիսոնը: «Այնտեղ, որտեղ հարկադրանքի պահվածքը չի հանգեցնում հետեւանքների, զսպման համար քիչ խթան կա»:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio