Կանադան կոչ է անում բարեփոխել Առեւտրի համաշխարհային կազմակերպությունը
https://parstoday.ir/hy/news/world-i142790-Կանադան_կոչ_է_անում_բարեփոխել_Առեւտրի_համաշխարհային_կազմակերպությունը
Առեւտրի համաշխարհային կազմակերպությունը պետք է ունենա վեճերի կարգավորման պարտադիր համակարգ` տնտեսական հարկադրանքի աճող օգտագործման խնդիրները լուծելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 08, 2021 15:07 Asia/Tehran
  • Կանադան կոչ է անում բարեփոխել Առեւտրի համաշխարհային կազմակերպությունը

Առեւտրի համաշխարհային կազմակերպությունը պետք է ունենա վեճերի կարգավորման պարտադիր համակարգ` տնտեսական հարկադրանքի աճող օգտագործման խնդիրները լուծելու համար:

Այս մասին հայտարարել է Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը՝ Կանբերայի կողմից Չինաստանի հետ վեճում «Մեծ յոթնյակի» երկրների աջակցությունը ստանալու փորձերի ֆոնին, հայտնում է Reuters-ը:

Չինաստանի հետ հարաբերությունները, որոնք արդեն անկայուն էին այն բանից հետո, երբ Ավստրալիան մերժեց Huawei-ի մասնակցությունը 5G ցանցի ստեղծմանը 2018-ին, ավելի սառեցին, երբ Կանբերան այս տարի կորոնավիրուսի համավարակի պատճառների անկախ հետաքննության կոչ արեց:

Ի պատասխան՝ Չինաստանը սակագներ սահմանեց ավստրալիական ապրանքների, այդ թվում՝ գինու եւ գարու վրա, եւ սահմանափակեց ավստրալիական տավարի մսի, ածուխի եւ խաղողի ներմուծումը:

Ավստրալիան հայտարարել է, որ չի հանձնվի Չինաստանի ճնշմանը եւ դիմել է ԱՀԿ-ին` կապված Չինաստանի 80%-ից ավելի տուրքերի հետ, ինչը փաստացի դադարեցրել է միլիարդավոր դոլարների ընթացիկ առեւտուրը:

Բայց հաշվի առնելով, որ բողոքարկումը, ամենայն հավանականությամբ, տարիներ կպահանջի, Մորիսոնը G7-ի երկրներին կոչ կանի նոյեմբերին կայանալիք համաժողովից առաջ հավանություն տալ ԱՀԿ-ի բարեփոխումներին:

«Տնտեսական հարկադրանքի հետ կապված ամենապրակտիկ միջոցը կազմակերպության գլոբալ առեւտրային վեճերի լուծման պարտադիր համակարգի վերականգնումն է»,- ասել է Մորիսոնը: «Այնտեղ, որտեղ հարկադրանքի պահվածքը չի հանգեցնում հետեւանքների, զսպման համար քիչ խթան կա»:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio