Mehr. Արդյո՞ք Ռուսաստանը կդառնա Ադրբեջանի մրցակիցը Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքում
Իրանի Առեւտրի խթանման կազմակերպության ղեկավարը հայտարարել է Հյուսիս-հարավ միջանցքի երկաթուղային ենթակառուցվածքների կառուցման մեջ ներդրումներ կատարելու Ռուսաստանի պատրաստակամության մասին: Այս մասին ավելի վաղ հայտարարել է Ադրբեջանը, գրում է Mehr-ը:
Հյուսիս-հարավ միջանցքի դիրքը Իրանի Իսլամական Հանրապետության ամենակարեւոր աշխարհագրական առավելություններից մեկն է, որը կապում է Ռուսաստանը, Կովկասի տարածաշրջանը եւ Կենտրոնական Ասիան Հարավային եւ Հարավարեւելյան Ասիայի, հատկապես Հնդկաստանի հետ, որը Ռուսաստանի հետ մեծ ֆինանսական կապեր ունի:
Հնդկաստանի եւ Ռուսաստանի միջեւ առեւտրի տարօրինակ թվեր / Որքա՞ն է տարանցման՝ Իրանի մասնաբաժինը այս առեւտրի ծավալում
Օրինակ՝ Հնդկաստանի եւ Ռուսաստանի միջեւ ապրանքափոխանակության ծավալը, ըստ Հնդկաստանի ԱԳՆ-ի հրապարակած վիճակագրության, 2018 թվականին գնահատվել է 11 միլիարդ դոլար՝ մի անհավատալի թիվ:
Տրանսպորտային տնտեսության փորձագետ Մոհամմադ Ջավադ Շահջոուին Mehr լրատվական գործակալության հետ հարցազրույցում մատնանշել է Հյուսիս-հարավ միջանցքում Ռուսաստանի եւ Հնդկաստանի միջեւ ապրանքների տարանցման մեջ Իրանի մասնաբաժինը: «Եթե վերցնենք Ռուսաստանի եւ Հնդկաստանի միջեւ 11 միլիարդ ԱՄՆ դոլարի ապրանքափոխանակությունը եւ ենթադրենք, որ այդ առեւտրի 10 տոկոսը իրականացվում է Իրանի տարածքով, ապա միայն Հյուսիս-հարավ միջանցքով կարող ենք մինչեւ 1,1 միլիարդ դոլարի առեւտրի հասնել: Այստեղ կարեւոր պահն այն է, որ անհնար է գնահատել Ռուսաստանի եւ Հնդկաստանի միջեւ ապրանքների տարանցման արդյունքում Իրանի եկամտի ճշգրիտ թիվը, սակայն կարող ենք հաշվարկել բեռի քանակը, որը կարող է անցնել Իրանի երկաթուղային միջանցքով», - ասել է նա: ԻԻՀ-ը կարող է 200-400 դոլար վաստակել իր երկաթուղային ցանցով անցնող մեկ տոննայի համար», - հավելել է Շահջոուին:
Երկաթուղային տրանսպորտի տնտեսության փորձագետ Ալի Զիայը Mehr-ին հայտնել է, որ Իրանի՝ երկրի տարածքով երկաթուղային բեռնափոխադրումներից ստացվող եկամուտը մեկ տոննայի համար 75-100 դոլար է: Նրա խոսքով՝ Իրանը տարեկան 30 միլիարդ դոլար եկամուտ կարող է ստանալ Հյուսիս-հարավ միջանցքից` առկա երկաթուղային եւ տրանսպորտային ենթակառուցվածքներով:
Տրանզիտային հարցերով փորձագետները կարծում են, որ եթե Իրանն ավարտի իր երկաթուղային եւ տրանսպորտային ենթակառուցվածքների կառուցումը, երկիրը կարող է տարեկան 1,1 միլիարդ դոլար եկամուտ ստանալ Հյուսիս-հարավ միջանցքով ապրանքների տարանցումից, նույնիսկ եթե ենթադրենք, որ այդ առեւտրի ծավալի միայն տասը տոկոսն է անցնելու Իրանով:
Միեւնույն ժամանակ, Իրանի եկամուտները, որոնք ստացվել են նավթի վաճառքից միայն անցյալ տարի (մինչեւ 2021 թ. մարտի 20-ը)՝ Իրանի դեմ նավթային պատժամիջոցների սահմանումից հետո, կազմել են 10 միլիարդ դոլարից պակաս:
Այնուամենայնիվ, 2000-ականների ընթացքում, 9-րդ եւ 10-րդ կառավարությունների օրոք, երկիրը կարողացել է հասնել ռեկորդային 100 մլրդ դոլարի նավթի վաճառքի, եւ այդ ռեկորդը չի կրկնվել:
Հյուսիս-Հարավ միջանցքը նախագահական ընտրությունների բանավեճերում
Շաբաթ՝ հունիսի 5-ին կայացած առաջին բանավեճի ընթացքում նախագահի թեկնածուներից միայն մեկն է բարձրացրել երկաթուղային ենթակառուցվածքն ավարտելու հարցը` որպես երկրի տնտեսական զարգացման շարժիչ ուժերից մեկը եւ հայտարարել, որ եթե երկիրը ներդրումներ կատարի Հյուսիս-Հարավ միջանցքում եւ / կամ եթե այն շահագործման հանձնվի, Իրանը տարեկան 30 միլիարդ դոլարի եկամուտ կունենա:
Միեւնույն ժամանակ, տարանցիկ հզորությունների զարգացման կարեւորությունը՝ որպես երկրի եկամտի կարեւոր աղբյուրներից մեկը, պահանջում է, որ նախագահի բոլոր թեկնածուները մարդկանց բացատրեն իրենց քաղաքականությունն ու ծրագրերը այս հարցի շուրջ:
news.am
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio