Բլինքեն. Իրանի միջուկային ծրագիրն արագ է առաջ գնում
ԱՄՆ սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում ունեցած ելույթում, ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է, որ Թեհրանը արագ տեմպերով ընդլայնում է իր միջուկային ծրագիրը:
Չորեքշաբթի օրը Էնթոնի Բլինքենը հայտարարել է.«Իրանի միջուկային ծրագիրը արագ տմպերով առաջ է ընթանում: ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ՀԳՀԾ-ից դուրս գալը և հակաիրանական նոր պատժամիջոցների սահմանումը Իրանին խրախուսեց բարձր տոկոսներով հարստացնել ուրանը և արտադրել ավելի արդիական ցենտրիֆուգներ»:
Ըստ այս հաղորդման, ամերիկացի դեմոկրատական դիվանագետը ինքը դեմ է ՀԳՀԾ-ին ու ՀԳՀԾ-ից դուրս գալու հարցում աջակցել էր Դոնալդ Թրամփին:
Մյուս կողմից ազգային անվտանության հարցերով Սպիտակ Տան խորհրդատու Ջեյք Սալիվանը կառուցողական է որակել Վիեննայում ԱՄՆ-ի ու ՌԴ-ի համագործակցությունը, ասելով.«ԱՄՆ-ի ու ՌԴ-ի նախագահներ Ջո Բայդենի ու Վլադիմիր Պուտինի հանդիպումը լավ առիթ է ՀԳՀԾ-ի շուրջ բանակցելու համար»: