Ժնևում մեկնարկել է Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի հանդիպումը
https://parstoday.ir/hy/news/world-i143396-Ժնևում_մեկնարկել_է_Վլադիմիր_Պուտինի_և_Ջո_Բայդենի_հանդիպումը
Ժնևում մեկնարկել են Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի միջև բանակցությունները՝ նեղ կազմով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ նովոստին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 16, 2021 13:18 Asia/Tehran
  • Ժնևում մեկնարկել է Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի հանդիպումը

Ժնևում մեկնարկել են Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի միջև բանակցությունները՝ նեղ կազմով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ նովոստին:

Նշվում է, որ հանդիպումն ընթանում է փակ դռների հետևում, մինչ հանդիպմանը մեկնարկը լրագրողները պրոտոկոլային նկարահանում իրականացնելու հնարավորություն են ունեցել:

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովն ավելի վաղ հայտնել էր, որ, ի թիվս այլ հարցերի, ՌԴ և ԱՄՆ նախագահները կքննարկեն տարածաշրջանային խնդիրները, որոնց թվում են Լեռնային Ղարաբաղը, Մերձավոր Արեւելքը, Սիրիան, Լիբիան, իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը, Աֆղանստանի և Կորեական թերակղզու իրավիճակի կարգավորումը, Ուկրաինան և Բելառուսը:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio