ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը չեղյալ հայտարարեց նախագահի պատերազմական լիազորությունները
https://parstoday.ir/hy/news/world-i143506-ԱՄՆ_ի_Ներկայացուցիչների_պալատը_չեղյալ_հայտարարեց_նախագահի_պատերազմական_լիազորությունները
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը չեղյալ է համարել պատերազմական լիազորությունների մանդատը, որը 2002 թվականին տրվել էր այդ երկրի նախագահին՝ Իրաք ներխուժելու համար:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Հունիս 18, 2021 05:47 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատ
    ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատ

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը չեղյալ է համարել պատերազմական լիազորությունների մանդատը, որը 2002 թվականին տրվել էր այդ երկրի նախագահին՝ Իրաք ներխուժելու համար:

ԻՌՆԱ-ն վկայակոչելով CNBC լրատվական գործակալությանը հաղորդել է, որ ԱՄՆ-ի նախագահին տրված պատերազմական լիազորությունների նախագիծը չեղարկվել է 268  կողմ և 161 դեմ քվեներով և հանրապետականների մեծամասնության համաձայնությամբ:

ԱՄՆ-ի նախագահի պատերազմական  լիազորությունների նախագծի չեղարկումը, Ներկայացուցիչների տան հաստատումից հետո ուղարկվելու է Սենատ, որտեղ հաստատում ստանալուց հետո, օրենքի ուժ է ստանալու: 

2002 թվականին հաստատված Իրաքի դեմ ռազմական ուժ կիրառելու արտոնությունն ԱՄՆ-ի օրենսդիրների կողմից Իրաք ռազմական ներխուժումից առաջ ընդունված օրենք է: Օրենքը ԱՄՆ-ի նախագահին թույլ է տալիս որոշակի հանգամանքներում   ռազմական գործողություններ կատարել Արևմտյան Ասիայի տարածաշրջանում, առանց Կոնգրեսի հաստատման: