Ռումինիայի ԱԳ նախարարն առաջնահերթ համարեց գերեվարված անձանց ազատ արձակումը
https://parstoday.ir/hy/news/world-i144200-Ռումինիայի_ԱԳ_նախարարն_առաջնահերթ_համարեց_գերեվարված_անձանց_ազատ_արձակումը
Հարավային Կովկասի տարածաշրջանը ռազմավարական նշանակություն ունի Եվրամիության համար: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին Վրաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց  Ռումինիայի արտաքին գործերի նախարար Բոգդան Աուրեսկուն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 26, 2021 13:43 Asia/Tehran
  • Ռումինիայի ԱԳ նախարարն առաջնահերթ համարեց գերեվարված անձանց ազատ արձակումը

Հարավային Կովկասի տարածաշրջանը ռազմավարական նշանակություն ունի Եվրամիության համար: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին Վրաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց  Ռումինիայի արտաքին գործերի նախարար Բոգդան Աուրեսկուն:

 

Ամփոփելով Ավստրիայի Եվրոպական և միջազգային հարցերով դաշնային նախարար Ալեքսանդր Շալլենբերգի, Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ համատեղ Հարավային Կովկասի երեք երկրներ՝ Ադրբեջան, Հայաստան և Վրաստան կատարած այցերը՝ նա ընդգծեց, որ սա եվրոպական երկրների արտգործնախարարների կողմից Արևելյան գործընկերության երկրներ կատարած առաջին համատեղ այցն է ՝ լիազորված Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ջոզեպ Բորելի կողմից:

Նա հորդորեց Հարավային Կովկասի իրենց գործընկերներին լավագույնը քաղել ԵՄ Արևելյան գործընկերության կողմից տրամադրվող գործիքակազմից՝ ուժեղացնելու տարածաշրջանային համագործակցությունը՝ հանուն խաղաղության, բարօրության և ի շահ ժողովուրդների:

Նա նշեց, որ բոլոր երեք մայրաքաղաքներում առարկայական և արդյունավետ բանակցություններ են ունեցել բարձր ղեկավարության հետ:

lragir.am