Իլոն Մասկի կարողությունը մեկ շաբաթում աճել է գրեթե 10 միլիարդ դոլարով
https://parstoday.ir/hy/news/world-i144362-Իլոն_Մասկի_կարողությունը_մեկ_շաբաթում_աճել_է_գրեթե_10_միլիարդ_դոլարով
Անցյալ շաբաթվա արդյունքներով՝ Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկի կարողությունն աճել է 9,9 միլիարդ դոլարով`կազմելով 165,9 միլիարդ դոլար, գրում է Forbes ամսագրի կայքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 28, 2021 14:08 Asia/Tehran
  • Իլոն Մասկի կարողությունը մեկ շաբաթում աճել է գրեթե 10 միլիարդ դոլարով

Անցյալ շաբաթվա արդյունքներով՝ Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկի կարողությունն աճել է 9,9 միլիարդ դոլարով`կազմելով 165,9 միլիարդ դոլար, գրում է Forbes ամսագրի կայքը:

Հրապարակման համաձայն` դա պայմանավորված է վերջին յոթ օրվա ընթացքում Tesla-ի բաժնետոմսերի արժեքի 7.8% աճով: Նշվում է, որ արժեթղթերի գնի բարձրացումը կապված է «շուկայում տիրող ընդհանուր լավատեսության» հետ ՝ 1,2 տրիլիոն դոլար արժողությամբ «ենթակառուցվածքային փաթեթի» վերաբերյալ Սպիտակ տան և ԱՄՆ Կոնգրեսի միջև նախնական համաձայնության ֆոնին:

1in.am