ՆԱՏՕ-ն չի հեռանա Սև ծովից
Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը Թբիլիսի կատարած այցի ժամանակ ասել է, որ դաշինքը կպահպանի իր ներկայությունը Սև ծովում և կամրապնդի համագործակցությունը տարածաշրջանի գործընկերների հետ:
Ապատուրայը վրացական Առաջին ալիքով ՝ մեկնաբանել է հունիսի 23-ին Սև ծովում բրիտանական Defender կn-րծшնիչի մասնակցությամբ միջшդեպը, ասելով , որ Մեծ Բրիտանիան դաշինքին տեղեկատվություն է տրամադրել դեպքի վերաբերյալ, և ՆԱՏՕ-ն կատարվածի մասին ամբողջական պատկերացում ունի:
«ՆԱՏՕ-ի դիրքորոշուը ազատ նավարկությունները Ղրիմի մասով նույննէ , քանի որ Ղրիմը Ուկրաինայի մասն է , և ոչ թե Ռուսաստանի: Այս միջադեպի ընթացքում ՆԱՏՕ-ի դաշնակիցները վճռшկшնորեն պաշտպանել են հեց այս թվարկած սկզբունքները», — ասել է Ջեյմս Ապատուրայը:
Նրա խոսքով ՝ Ռուսաստանը պետք է գիտակցի, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները հետ չեն կանգնելու այս հարցում:
«Որքանով ես գիտեմ բրիտանական Defender կnրծшնիչը ժամանել է Վրաստան: Այսպիսով, սա դաշնակիցների համատեղ պարտավորությունն է` ապահովել Սև ծովի անվտшնգությունն ու հավատարմությունը այդ սկզբունքներին, ինչը կարևոր է այս տարածաշրջանի համար», — ասել է Ապատուրայը:
yerevan-times.com