Զախարովա. Մոսկվան կոչ է արել կարգավորել Իրանի հետ միջազգային առևտրային համագործակցությունը
https://parstoday.ir/hy/news/world-i144900-Զախարովա._Մոսկվան_կոչ_է_արել_կարգավորել_Իրանի_հետ_միջազգային_առևտրային_համագործակցությունը
Ռուսաստանի ԱԳՆ խոսնակը հույս է հայտնել, որ ՀԳՀԾ-ն կվերակենդանանա, հավելելով. որ անհրաժեշտ է ստեղծել պայմաններ՝ Իրանի հետ միջազգային առևտրային համագործակցության կարգավորման համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 05, 2021 04:15 Asia/Tehran
  • Զախարովա. Մոսկվան կոչ է արել կարգավորել Իրանի հետ միջազգային առևտրային համագործակցությունը

Ռուսաստանի ԱԳՆ խոսնակը հույս է հայտնել, որ ՀԳՀԾ-ն կվերակենդանանա, հավելելով. որ անհրաժեշտ է ստեղծել պայմաններ՝ Իրանի հետ միջազգային առևտրային համագործակցության կարգավորման համար:

Մարիա Զախարովան հայտարարել է. «Ռուսաստանը շահագրգռված է ՀԳՀԾ-ի գործադրումը վերադարձնել կայուն և կանխատեսելի  հունի վրա և ստեղծել պայմաններ՝ տնտեսության, առևտրի և գիտատեխնիկական բնագավառներում Իրանի հետ միջազգային համագործակցության կարգավորման համար»:

Նա հավելել է, որ ՀԳՀԾ-ի վերականգնման շուրջ Վիեննայի բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցվե, հավելելով. «Բանակցությունները կավարտվեն մինչ ՀԳՀԾ-ի  ստորագրման վեցերորդ տարեդարձը `հուլիսի 14-ը»:

Մյուս կողմից, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը պնդում է, որ ցանկանում է Վիեննայում (Ավստրիա) ընթացող բանակցությունների միջոցով ճանապարհ հարթել Վաշինգտոնի՝ ՀԳՀԾ վերադառնալու համար, սակայն  Իրանը ցանկանում է ավելի շատ երաշխիքներ ստանալ, քանի որ Վաշինգտոնը բազմիցս  խախտել է իր պարտավորությունները: