Ռուսաստանը կսկսի ԱԹՍ-ներ վաճառել. «բայրաքթարները» պետք է զգուշանա՞ն
https://parstoday.ir/hy/news/world-i144976-Ռուսաստանը_կսկսի_ԱԹՍ_ներ_վաճառել._բայրաքթարները_պետք_է_զգուշանա_ն
Ռուսական ռազմարդյունաբերական համալիրի տեխնոլոգիական մակարդակը թույլ է տալիս մերձավոր և հեռավոր արտասահմանի շատ երկրների ապահովել ժամանակակից մրցունակ անօդաչու սարքերով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 06, 2021 05:43 Asia/Tehran
  • Ռուսաստանը կսկսի ԱԹՍ-ներ վաճառել. «բայրաքթարները» պետք է զգուշանա՞ն

Ռուսական ռազմարդյունաբերական համալիրի տեխնոլոգիական մակարդակը թույլ է տալիս մերձավոր և հեռավոր արտասահմանի շատ երկրների ապահովել ժամանակակից մրցունակ անօդաչու սարքերով:

Ալեքսանդր Խրոլենկո, ռազմական վերլուծաբան

Ռուսաստանում «Կրոնշտադտ» ընկերությունների խմբի կողմից «Օրիոն» հարվածային անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) առաջին սերիական արտադրությունը՝ տարեկան տասնյակ միավոր, ծավալվում է Դուբնա գիտաքաղաքում: Գործարանը կառուցվում է ռեկորդային կարճ ժամկետներում և աշխատանքը կսկսի 2021 թվականի նոյեմբերին։ «Կրոնշտադտ» ընկերությունների խմբի դրոնների արտահանման թողարկումը կմեկնարկի 2022 թվականին:

Անօդաչու թռչող սարքերի միջազգային շուկայում Ռուսաստանի դեբյուտը ընդունված է համարել «Օռլան-10» ԱԹՍ-ները Մյանմային մատակարարելու մասին վերջերս կնքված պայմանագիրը: Սակայն ՌԴ նախագահի ռազմատեխնիկական համագործակցության հարցերով օգնական Վլադիմիր Կոժինը դեռևս 2017 թ․-ի աշնանը նշել էր, որ Ռուսաստանը դիտարկում է արտասահմանյան անօդաչու թռչող սարքերի մատակարարման ավելի քան 50 հայտ:

Այն ժամանակ անօդաչու տեխնիկան զբաղեցնում էր ՌԴ զենքի արտահանման ընդհանուր ծավալի 3%-ից ոչ ավելին։ Երեք տարվա ընթացքում շատ բան է դեպի լավը փոխվել, այսօր ռուսական արտադրության բարձր տեխնոլոգիական ԱԹՍ-ները դատապարտված են հաղթարշավի մերձավոր և հեռավոր արտերկրում:

Անօդաչուների ոլորտն աշխարհում ամենաբարձր տեխնոլոգիական և բուռն զարգացող ոլորտն է: Օրինաչափորեն դրան մեծ ուշադրություն է հատկացնում նաև ՌԴ-ն։ Արդյունքներն ակնհայտ են. փետրվարյան IDEX-2021 միջազգային ցուցահանդեսը Աբու Դաբիում նախանշել է արտասահմանյան գործընկերների հիմնական հետաքրքրությունը ՌԴ ցուցափեղկերում տեղադրված անօդաչու հետախուզական և հարվածային տեխնիկայի նկատմամբ:

Սպառազինության արտահանման ոլորտում Մոսկվան ավանդաբար երկրորդ տեղն է զբաղեցնում աշխարհում (շուկայի մոտ 15 տոկոսը), ռուսական արտադրանքը մարտավարական-տեխնիկական բնութագրերով չի զիջում Արևմուտքին, իսկ գնի առումով այն ավելի էժան է: «Ռոստեխի» ղեկավար Սերգեյ Չեմեզովի խոսքով՝ ռուսական անօդաչու թռչող սարքերի տարբերակիչ գծերից մեկը արհեստական ինտելեկտի ինտեգրումն է։ Հարվածային անօդաչուն, օրինակ, կարող է ինքնուրույն տեղորոշել թիրախները, նշանառում կատարել և ռմբակոծել դրանք։

Համեմատության համար․ Ղարաբաղում ռազմական գործողությունների ֆոնին հայտնի դարձած թուրքական «Բայրաքթար» անօդաչու սարքերը կառավարվում են օպերատորի կողմից՝ կայուն ռադիոազդանշանի հեռավորության վրա, էլեկտրոնային «ուղեղներ» գործնականում չունեն, տեխնոլոգիական գերազանցության գագաթնակետ չեն և «Ռուսաստանին զսպելու» պլաններում կարող են տեղ զբաղեցնել նետ ու աղեղի կողքին։

«Օրլան-10»․ պստիկ է, բայց ճստիկ է

Սիրիայի տարածքում մարտական պայմաններում իրեն լավ դրսևորած ռուսական «Օռլան-10» անօդաչու սարքը ռուսական բանակի սպառազինության մեջ է 2010 թ․-ից: Սարքը կարող է երկնքում «կախված մնալ» մինչև 18 ժամ։ Կրեյսերային արագությունը 110 կմ/ժ։ Արդյունավետ և հուսալի մեքենա է՝ թևի երեք մետր բացվածքով, 16 կգ առավելագույն թռիչքային զանգվածով և մինչև 4,5 կգ օգտակար ծանրաբեռնվածությամբ (ներառյալ ռումբային բեռը):

https://armeniasputnik.am/russia/20210705/28177197/rusastan-ksksi-atsner-vacharel-bayraqtarner-petq-e-zgusganan.html