Քննադատություններ ուղղված Բրիտանիայի կառավարությանը ՝ Սաուդյան Արաբիային զենք վաճառելու համար
ՄԱԿ-ի անցկացրած հետաքննությունների համաձայն , Եմենում խաղաղ բնակիչների դեմ Սաուդյան Արաբիայի իրականացրած հարձակումները ծավալվել են , ինչի հետևանքով , ընդլայնվել են Բրիտանիայի կառավարությանն ուղղված քննադատությունները ՝ Ռիադին զենք վաճառելու համար :
Չորեքշաբթի օրը «Գարդիան» օրաթերթը գրել է .-«Անցյալ շաբաթ ՄԱԿ-ի ԱԽ-ին ներկայացված , սակայն դեռևս չհրապարակված 51 էջանոց զեկույցում , անդրադարձ է կատարվում Եմենում խաղաղ բնակիչների դեմ Սաուդյան Արաբիայի և նրա դաշնակիցների իրականացրած հարձակումներին» :
Սաուդյան Արաբիան համարվում է Բրիտանական զենքի ամենախոշոր գնորդներից մեկը : 2015 թվականի մարտից ի վեր Ռիադը լայնամասշտաբ հարձակումներ է իրականացնում Եմենի դեմ :
Մարդու իրավունքների պաշտպան խմբերը տեղեկացրել են Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի հարձակումների ծավալմանը զուգընթաց , Լոնդոնի կողմից Ռիադին զենքի վաճառքի աննախադեպ ծավալման մասին :
Միջազգային ներում կազմակերպության տվյալներով , 2015 թվականի հուլիսից սեպտեմբեր ամիսներին , Բրիտանիան մեկ միլիարդ 66 միլիոն ֆունտ ստերլինգի արժողությամբ զենք է վաճառել Սաուդյան Արաբիային : Այդ թվականին նախորդող երեք ամիսներին , Սաուդյան Արաբիային վաճառված զենքերի ծավալը կազմել է իննը միլիոն դոլար :
Այնուամենայնիվ , Բրիտանիայի կառավարությունը շարունակում է Սաուդյան Արաբիային զենք վաճառել ՝ անտեսելով այդ երկրին զենքի վաճառքը դադարեցնելու մասին պահանջները :