ՀԱՊԿ-ն կարձագանքի Աֆղանստանից Տաջիկստանի վրա հարձակման դեպքում. Լավրով
https://parstoday.ir/hy/news/world-i145256-ՀԱՊԿ_ն_կարձագանքի_Աֆղանստանից_Տաջիկստանի_վրա_հարձակման_դեպքում._Լավրով
Աֆղանստանից Տաջիկստանի վրա հարձակման դեպքում այդ հարցն անմիջապես կքննարկվի ՀԱՊԿ-ի կողմից. հինգշաբթի հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը. հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 08, 2021 15:15 Asia/Tehran
  • ՀԱՊԿ-ն կարձագանքի Աֆղանստանից Տաջիկստանի վրա հարձակման դեպքում. Լավրով

Աֆղանստանից Տաջիկստանի վրա հարձակման դեպքում այդ հարցն անմիջապես կքննարկվի ՀԱՊԿ-ի կողմից. հինգշաբթի հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը. հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

«Մենք Տաջիկստանի հետ դաշնակիցներ ենք: Եվ եթե Տաջիկստանի վրա հարձակում լինի, իհարկե, դա անմիջական քննարկման առարկա կդառնա ՀԱՊԿ-ում»,- ասել է նա:

Լավրովը հիշեցրել է, որ ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչներն այցելել են Տաջիկստան-Աֆղանստան սահման, իսկ իրավիճակը քննարկվել է մշտական խորհրդի նիստում:

«Ես ինչ-որ տեղ կարդացել եմ կամ հեռուստատեսությամբ լսել եմ, թե՝ արդյո՞ք մենք զորք կուղարկենք Աֆղանստան։ Կարծում եմ, որ պատասխանն ակնհայտ է»,- ամփոփել է Լավրովը:

Սպասվում է, որ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները մինչ այս տարվա սեպտեմբերի 11-ն իրենց զորքերը դուրս կբերեն Աֆղանստանից:  Զորքերի դուրսբերումը տեղի է ունենում Աֆղանստանում «Թալիբան» շարժման ակտիվացման ֆոնին:

Մայիսից ի վեր «Թալիբան»-ը լայնամասշտաբ հարձակողական գործողություն է իրականացնում և ճզմում կառավարական ուժերին: Աֆղանստանի կառավարական ուժերը, թալիբների գրոհների տակ, տեղափոխվում են Տաջիկստանի տարածք: «Թալիբան»-ի հետ զինված բախումների ընթացքում վերջին երկու շաբաթվա ընթացքում մոտ 1500 աֆղանցի զինվորներ են անցել Տաջիկստան:

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ներկայումս «Թալիբան» շարժումը վերահսկում է երկրի 370 շրջաններից 110-ը:

Տաջիկստանում գործում է 201-րդ ռուսական ռազմաբազան: Դա Ռուսաստանի ամենամեծ ռազմական կառույցն է՝ իր սահմաններից դուրս:

azgonline.am