ԼՂ ինքնահռչակ հանրապետության ԱԳ նախարարը քննադատել է Բաքվի մշակութային ոչնչացման քաղաքականությունը
https://parstoday.ir/hy/news/world-i145276-ԼՂ_ինքնահռչակ_հանրապետության_ԱԳ_նախարարը_քննադատել_է_Բաքվի_մշակութային_ոչնչացման_քաղաքականությունը
ԼՂ ինքնահռչակ հանրապետության ԱԳ նախարարը Բաքվի պաշտոնյաներին Լեռնային մեղադրել է Ղարաբաղի ազատագրված տարածքներում հակամշակութային քաղաքականություն վարելու մեջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 09, 2021 02:40 Asia/Tehran
  • ԼՂ ինքնահռչակ հանրապետության ԱԳ նախարարը քննադատել է Բաքվի մշակութային ոչնչացման քաղաքականությունը

ԼՂ ինքնահռչակ հանրապետության ԱԳ նախարարը Բաքվի պաշտոնյաներին Լեռնային մեղադրել է Ղարաբաղի ազատագրված տարածքներում հակամշակութային քաղաքականություն վարելու մեջ:

Դավիթ Բաբայանն ասել է. «Ադրբեջանը ցեղասպանություն է իրականացնում Հայաստանի պատմական և մշակութային ժառանգության դեմ և չի հրաժարվի այդ մոտեցումից»:

Նա հավելել է. «Մշակութային ցեղասպանությունն Ադրբեջանի Հանրապետությունն իրականացնում է երկու եղանակով. Առաջին մեթոդը մշակութային ժառանգության ոչնչացումն է, իսկ երկրորդը` ազգության փոփոխությունը»:

Նա նշել է, որ պետք է բարձրացվի այդ կապակցությամբ հասարակության իրազեկությունը և այդ երևույթի դեմ պայքարը պետք է իրականացվի Հայաստանի, գործընկեր երկրների և միջազգային կազմակերպությունների համատեղ ջանքերով:

Ավելի վաղ Լեռնային Ղարաբաղի շրջանի ինքնահռչակ նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնել էր, որ Լեռնային  Ղարաբաղում 44-օրյա պատերազմի ժամանակ ոչնչացվել է 71 դպրոց, 14 մանկապարտեզ և ավելի քան 10 մշակութային կենտրոն: