Ամերիկացիների 73 տոկոսը կողմ է Աֆղանստանի քսանամյա օկուպացիայի ավարտին
https://parstoday.ir/hy/news/world-i145454-Ամերիկացիների_73_տոկոսը_կողմ_է_Աֆղանստանի_քսանամյա_օկուպացիայի_ավարտին
Աֆղանստանից դուրս գալու Վաշինգտոնի քայլերին զուգահեռ, համապետական ​​հարցումը ցույց է տալիս, որ ամերիկացիների մեծամասնությունը կողմ է Աֆղանստանի 20-ամյա օկուպացիային վերջ տալուն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 11, 2021 13:45 Asia/Tehran
  • Ամերիկացիների 73 տոկոսը կողմ է Աֆղանստանի քսանամյա օկուպացիայի ավարտին

Աֆղանստանից դուրս գալու Վաշինգտոնի քայլերին զուգահեռ, համապետական ​​հարցումը ցույց է տալիս, որ ամերիկացիների մեծամասնությունը կողմ է Աֆղանստանի 20-ամյա օկուպացիային վերջ տալուն:

Ֆարս լրատվական գործակալության հաղորդման համաձայն, մինչև օգոստոսի 31-ը Աֆղանստանից զորքերի դուրսբերումն ավարտելու մասին ԱՄՆ-ի նախագահի պնդումից երկու օր անց, սոցհարցման հրապարակումը ցույց է տալիս, որ ամերիկացիների մեծամասնությունն աջակցում է 20-ամյա պատերազմին վերջ տալուն:

Ամերիկյան Hill կայքի և Harris X հարցման կենտրոնի համատեղ սոցհարցումը ցույց է տալիս, որ ամերիկացիների 73 տոկոսն աջակցում է Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերմանը:

Համապետական ​​հարցումն անցկացվել է այն պայմաններում, երբ վերջին շաբաթների ընթացքում ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Վաշինգտոնն արագացրել է Աֆղանստանից զորքերի դուրս բերումը, իսկ անցյալ շաբաթ ամերիկյան Poltico կայքը հաղորդեց, որ Աֆղանստանից ամերիկյան զինված ուժերի դուրսբերումը գործնականում կատարված է: