Թուրքիայի և Իսրայելի նախագահների հեռախոսազրույցը՝ երկկողմ հարաբերությունների շուրջ
Ըստ Թուրքիայի նախագահի հաղորդությունների կենտրոնի, Ռեջեբ Թայիբ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի հետ:
Էրդողանը շնորհավորել է Հերցոգին՝ նախագահության շրջանն սկսելու կապակցությամբ:
Ընդգծելով Անկարա-Թել Ավիվ հարաբերությունների կարևորությունը Մերձավոր Արևելքում անվտանգության և կայունության ապահովման համար՝ Թուրքիայի նախագահն անդրադարձել է տարբեր, հատկապես էներգետիկայի, զբոսաշրջության և տեխնոլոգիաների ոլորտներում երկու երկրների համագործակցության ներուժին:
Թուրքիայի նախագահը, որը մինչ վերջերս հանդես էր գալիս խիստ հակաիսրայելական դիրքորոշմամբ, վերջերս իր ելույթի ժամանակ ասաց, որ Անկարան ցանկանում է ավելի լավ հարաբերություններ ունենալ Թել Ավիվի հետ:
Հարց է ծագում,, թե ի՞նչ է տեղի ունեցել այժմ, երբ թուրքերը եկել են այն եզրակացության, որ նրանք պետք է հրաժարվեն իրենց սիոնիստների դեմ «շնամական քաղաքականությունից» և բացահայտորեն միանան այդ ռեժիմին:
Ենթադրվում է, որ ԱՄՆ-ի ապագա զարգացումները և դեմոկրատական Բայդենի իշխանության գալը սիոնիստներին թուրքերի մոտենալու հիմնական գործոններից մեկն է, այդ իսկ պատճառով գոյատևելու համար երկուսի միջև ձևավորվում է մի տեսակ զուգամերձություն: