Ռուսաստանին մտահոգում է ԱՄՆ զորքերի Կենտրոնական Ասիա տեղափոխվելու հարցը
https://parstoday.ir/hy/news/world-i145586-Ռուսաստանին_մտահոգում_է_ԱՄՆ_զորքերի_Կենտրոնական_Ասիա_տեղափոխվելու_հարցը
Ռուսաստանի փոխարտգործնախարարը նախազգուշացրել է Միացյալ Նահանգներին ՝ Աֆղանստանից Կենտրոնական Ասիա զորքերը տեղափոխելու կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 13, 2021 13:25 Asia/Tehran
  • Ռուսաստանին  մտահոգում  է ԱՄՆ զորքերի Կենտրոնական Ասիա տեղափոխվելու հարցը

Ռուսաստանի փոխարտգործնախարարը նախազգուշացրել է Միացյալ Նահանգներին ՝ Աֆղանստանից Կենտրոնական Ասիա զորքերը տեղափոխելու կապակցությամբ:

Երեքշաբթի օրը Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը ԱՄՆ-ին  նախազգուշացրել է՝ իր զորքերը Աֆղանստանից Կենտրոնական Ասիա տեղափոխելու կապակցությամբ, հայտարարելով, որ Ռուսաստանի համար նման քայլն անընդունելի է և դա կփոխի Մոսկվայի մոտեցումը Վաշինգտոնի նկատմամբ:

Ավելի վաղ, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը  հայտարարել էր, որ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում ռազմաբազա հիմնելու ԱՄՆ ջանքերը չեն կարող ապահովել այս  տարածաշրջանի անվտանգությունը:

Լավրովն ասել է. «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետություններում ԱՄՆ ռազմական բազաների ստեղծումը,  պահանջում է կազմակերպության հաստատումը: Նշենք, որ ՀԱՊԿ-ի մշտական անդամներն են Ռուսաստանը, Տաջիկստանը, Հայաստանը,Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղզստանը, իսկ դիտորդ անդամներն են  Աֆղանստանն ու Սերբիան: 

ԱՄՆ-ն մի քանի անգամ իր տված խոստումին հակառակ քայլ անելուց հետո, պատրաստվում է մինչև 2021 թվականի սեպտեմբեր ամիսն իր զորքերը դուրս բերել Աֆղանստանից: