Ալիևը միջազգային հանրությանը կոչ է արել ճնշում գործադրել Հայաստանի վրա
https://parstoday.ir/hy/news/world-i145624-Ալիևը_միջազգային_հանրությանը_կոչ_է_արել_ճնշում_գործադրել_Հայաստանի_վրա
Ադրբեջանի նախագահը միջազգային հանրությանը կոչ է արել ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ ականազերծված հողերի քարտեզը հանձնելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 14, 2021 04:15 Asia/Tehran
  • Ալիևը  միջազգային հանրությանը կոչ է արել ճնշում գործադրել Հայաստանի վրա

Ադրբեջանի նախագահը միջազգային հանրությանը կոչ է արել ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ ականազերծված հողերի քարտեզը հանձնելու համար:

Բաքվից Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության փոխանցմամբ, տեսակապի միջոցով կայացած  Չմիավորման շարժման ԱԳ նախարարների նիստում ունեցած ելությում, Իլհամ Ալիևն անդրադառնալով    ազատագրված տարածքների վերակառուցման ծրագրի մեկնարկին, նշել է, որ դրա գործադրման հիմնական խոչընդոտը Հայաստանի կողմից 44-օրյա պատերազմում  ականապատված տարածքների քարտեզները չտրամադրելն է:

Ալիևն ասել է. «Այս տարածքները ականապատվել են Հայաստանի կողմից:  2020 թ. նոյեմբերի 10-ի փաստաթղթի ստորագրումից հետո, Ադրբեջանի  մոտ 30 քաղաքացի է զոհվել ականի պայթյունից,  ավելի քան 100 մարդ վիրավորվել է»:

Ադրբեջանի նախագահը հավելել է. «Ականապատ տարածքները, բացի վերակառուցման ծրագրին խոչընդոտելուց, բարդացրել են նաև  պատերազմի հետևանքով փախստական դարձած քաղաքացիների վերադարձն  իրենց տներ: Այդ տարածքների ականազերծման համար անհրաժեշտ է շատ ժամանակ և հնարավորություններ, իսկ Հայաստանը չի տրամադրում ականապատ տարածքների քարտեզները»: