Ռուս պաշտոնյան քննադատել է ԱՄՆ-ին' Աֆղանստանում քաոս ստեղծելու համար
https://parstoday.ir/hy/news/world-i145788-Ռուս_պաշտոնյան_քննադատել_է_ԱՄՆ_ին'_Աֆղանստանում_քաոս_ստեղծելու_համար
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը քննադատել է ԱՄՆ-ին, Աֆղանստանում անկարգությունների առաջացման մեջ ունեցած դերակատարության համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 15, 2021 12:52 Asia/Tehran
  • Ռուս պաշտոնյան քննադատել է ԱՄՆ-ին' Աֆղանստանում քաոս ստեղծելու համար

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը քննադատել է ԱՄՆ-ին, Աֆղանստանում անկարգությունների առաջացման մեջ ունեցած դերակատարության համար:

Հինգշաբթի օրը Մարիա Զախարովան աֆղանական ուժերը տեղափոխելու ԱՄՆ կառավարության որոշման մասին հայտարարել է.«Ամերիկացիներն այնպիսի ժողովրդավարություն են հաստատել Աֆղանստանում, որ մարդկանց կարող են վտարել երկրից, որ չվերադառնան»:

ԱՄՆ-ը հայտարարել է, որ  հուլիսին սկսելու է տարհանել աֆղանական ուժերին, որոնք աշխատել են ամերիկյան զորքերի հետ Աֆղանստանի օկուպացիայի ընթացքում:

Ռուսաստանի պաշտոնյաները բազմիցս քննադատել են ԱՄՆ-ին ու նրա արևմտյան դաշնակիցներին, նջանց մեղադրելով Աֆղանստանում ստեղծված իրավիճակի համար:

Միացյալ Նահանգները հայտարարել է, որ իր զորքերը դուրս կբերի Աֆղանստանից մինչև 2021 թվականի սեպտեմբերի 11-ը:

Աֆղանստանի պաշտոնյաները բազմիցս ընդգծել են այդ երկրից օտարերկրյա զորքերի դուրսբերման անհրաժեշտությունը: