Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել
https://parstoday.ir/hy/news/world-i145794-Ադրբեջանը_պատրաստ_է_Հայաստանի_հետ_խաղաղության_պայմանագիր_ստորագրել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հերթական անգամ հահտարարել է, որ Բաքուն պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 15, 2021 12:59 Asia/Tehran
  • Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հերթական անգամ հահտարարել է, որ Բաքուն պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, հինգշաբթի օրը Ալիևը հայտարարել է. «Մենք պատրաստ ենք Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել, բայց մինչ այժմ Երևանից պաշտոնական արձագանք չի եղել»:

Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ Բաքուն ոչ պաշտոնական խողովակներով տեղեկացել է, որ Հայաստանն այդ քայլին պատրաստ չէ: Նա սխալ է որակել Հայաստանի դիրքորոշումը:

Ալիևը նշել է, որ խաղաղության պայմանագիր կնքելու Ադրբեջանի առաջարկը հիմնված է նոր պայմանների վրա և հավելել. «Մենք կարծում ենք, որ հարցը լուծված է և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի միջև պետք է խաղաղության համաձայնագիր ստորագրվի, որպեսզի  երկու երկրները ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը և միջոցներ ձեռնարկվեն սահմանային գծերը որոշելու համար»: