Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հերթական անգամ հահտարարել է, որ Բաքուն պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, հինգշաբթի օրը Ալիևը հայտարարել է. «Մենք պատրաստ ենք Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել, բայց մինչ այժմ Երևանից պաշտոնական արձագանք չի եղել»:
Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ Բաքուն ոչ պաշտոնական խողովակներով տեղեկացել է, որ Հայաստանն այդ քայլին պատրաստ չէ: Նա սխալ է որակել Հայաստանի դիրքորոշումը:
Ալիևը նշել է, որ խաղաղության պայմանագիր կնքելու Ադրբեջանի առաջարկը հիմնված է նոր պայմանների վրա և հավելել. «Մենք կարծում ենք, որ հարցը լուծված է և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի միջև պետք է խաղաղության համաձայնագիր ստորագրվի, որպեսզի երկու երկրները ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը և միջոցներ ձեռնարկվեն սահմանային գծերը որոշելու համար»: