Մոսկվայում կանխվել է ահաբեկչական գործողությունը
https://parstoday.ir/hy/news/world-i145836-Մոսկվայում_կանխվել_է_ահաբեկչական_գործողությունը
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը կանխել է Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչությունը և ձերբակալել դրա կազմակերպողներին:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 16, 2021 11:09 Asia/Tehran
  • Մոսկվայում կանխվել է ահաբեկչական գործողությունը

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը կանխել է Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչությունը և ձերբակալել դրա կազմակերպողներին:

Հինգշաբթի, Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը մի  հայտարարության մեջ նշել է, որ նախազգուշական գործողություններով, կանխել է Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչությունը, որի արդյունքում մեկ Ռուսաստանի քաղաքացի է ձերբակալվել ռումբ պայթեցնելու փորձ կատարելու համար:

Հայտարարության մեջ նշվում է, որ ահաբեկչի գաղտնի պահեստը պարունակում է ինքնաշեն պայթուցիկ սարքեր և հեռահաղորդակցական սարքավորումներ պատրաստելու ապրանքամասեր, և որ նա կապի մեջ է Սիրիայի մի խումբ ահաբեկիչների հետ:

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը, Ռուսաստանի Ահաբեկչության դեմ պայքարի ազգային կոմիտեի նիստում ասել է. «Ռուսաստանի անվտանգության գործակալությունների համաձայնեցված գործողությունների արդյունքում կանխվել է 61 գործողություն, ներառյալ 41 ահաբեկչություն»:

Ըստ Բորտնիկովի, այս տարվա սկզբից Ռուսաստանում ձերբակալվել են ահաբեկիչների 36 առաջնորդներ, 162 գրոհայիններ և 591 ահաբեկիչներ: