Բաքու. Հայաստանը չի կարող հաշտվել տարածաշրջանի նոր իրականության հետ
https://parstoday.ir/hy/news/world-i145840-Բաքու._Հայաստանը_չի_կարող_հաշտվել_տարածաշրջանի_նոր_իրականության_հետ
Արձագանքելով ՀՀ փոխվարչաետի կողմից ԼՂ-ի կարգավիճակի մասին կատարած հայտարարություններին, Ադրբեջանի ԱԳ նախարարությունն ասել է.<Երևանը չի կարողանում հաշտվել տարածաշրջանի նոր իրականության հետ>:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 16, 2021 07:14 Asia/Tehran
  • Բաքու. Հայաստանը չի կարող հաշտվել տարածաշրջանի նոր իրականության հետ

Արձագանքելով ՀՀ փոխվարչաետի կողմից ԼՂ-ի կարգավիճակի մասին կատարած հայտարարություններին, Ադրբեջանի ԱԳ նախարարությունն ասել է.<Երևանը չի կարողանում հաշտվել տարածաշրջանի նոր իրականության հետ>:

Քննադատելով ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հայտարարությունն, առ այն որ մինչև Ղարաբաղի կարգավիճակը չպարզվի խաղաղության պայմանագիր չի կնքվելու, Ադրբեջանի ԱԳ նախարարության խոսնակ Լեյլա Աբդուլլաևան ասել է.«Տիգրան Ավինյանը մոռացել է, որ Հայաստանում ընտրություններն ավարտվել են և այժմ պոպուլիստական հայտարարությունների ժամանակը չէ, այլ գործնական քայլերի»:

Ադրբեջանի ԱԳ նախարարության խոսնակ Լեյլա Աբդուլլաևան հավելել է.«Անհիմն հայտարություններով խաղաղության պայմանականացման հարցում Հայաստանի պաշտոնատարների ջանքերը վերջանալու են այս երկրի վնասին և այս հայտարարությունները ցույց են տալիս, որ նրանք չեն կարողանում ընդունել տարածաշրջանի նոր իրողությունները»: 

Շեշտը դնելով տարածաշրջանային համագործակցությունների վրա Աբդուլլաևան ասել է.«Օկուպացիայի ավարտից հետո Ադրբեջանը իր պատրաստակամությունն է հայտնել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար և ողջունում է նոր համագործակցությունների առաջարկները, քանի որ խաղաղության ու կառուցողական քայլերի կողմնակից է»: