Հաքերները լրտեսական ծրագիր են վաճառել կառավարություններին. «զոհեր» են գտել նաև Հայաստանում
https://parstoday.ir/hy/news/world-i145888-Հաքերները_լրտեսական_ծրագիր_են_վաճառել_կառավարություններին._զոհեր_են_գտել_նաև_Հայաստանում
Լրտեսական ծրագրերը նախատեսված են համակարգիչներ, հեռախոսներ, ցանցային ենթակառուցվածքներ «կոտրելու» համար։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 16, 2021 14:00 Asia/Tehran
  • Հաքերները լրտեսական ծրագիր են վաճառել կառավարություններին. «զոհեր» են գտել նաև Հայաստանում

Լրտեսական ծրագրերը նախատեսված են համակարգիչներ, հեռախոսներ, ցանցային ենթակառուցվածքներ «կոտրելու» համար։

Իսրայելական «Candiru» ընկերությունը տարբեր երկրների կառավարություններին լրտեսական ծրագրեր է վաճառել, որոնցից տուժել են նաև Հայաստանի բնակիչները։ Այդ մասին ասվում է «Microsoft»-ի զեկույցում:

«Microsoft»-ի և «The Citizen Lab»–ի համատեղ հետաքննությունը վկայում է, որ «Candiru»-ն իսրայելական գաղտնի ընկերություն է, որը լրտեսական ծրագրեր է վաճառում բացառապես կառավարություններին (պետական հաստատություններ) համակարգիչներ, հեռախոսներ, այլ սարքեր և ցանցային ենթակառուցվածքներ «կոտրելու» համար:

Նրանց լրտեսական ծրագրերը կարող են վարակել և վերահսկել «iPhone»–ը, «Android»–ը, «Mac»–ը, PC–ին ու ամպային հաշիվները։

Բացահայտվել է ավելի քան 750 կայք, որոնք կապված են «Candiru» լրտեսական ենթակառուցվածքների հետ, դոմեններից շատերը քողարկվում են իրավապաշտպան կազմակերպությունների անվան տակ, ինչպիսիք են «Amnesty International»-ը, «Black Lives Matter» շարժումը։

Հետաքննության շրջանակներում «Microsoft»-ը առնվազն 100 «զոհ» է հայտնաբերել Պաղեստինում, Իսրայելում, Իրանում, Լիբանանում, Եմենում, Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում, Թուրքիայում, Հայաստանում և Սինգապուրում: Նրանց թվում իրավապաշտպաններ, այլախոհներ, լրագրողներ, ակտիվիստներ և քաղաքական գործիչներ կան։

Օրինակ ՝ Հայաստանում կեղծել են «Արմենպրես» պետական լրատվական գործակալության կայքը։ Իրական հասցեն` armenpress.am, կեղծը` armenpress[.]net:

Միաժամանակ նշվում է, որ վնասակար ծրագրից տուժածների նույնականացումը չի նշանակում, որ այդ երկրի իշխանությունները «Candiru»-ի հաճախորդ են: Նրանք կարող էին թիրախ դառնալ այլ պետությունից հարձակվելու համար։

Ենթադրյալ հաճախորդների թվում նշվում են Ուզբեկստանում, Արաբական Միացյալ Էմիրություններում և Սաուդյան Արաբիայում գործող կառավարական հաստատությունները:

armeniasputnik.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio