Լավրովը նախազգուշացրել է հարևանների համար Աֆղանստանի իրավիճակի վտանգի մասին
https://parstoday.ir/hy/news/world-i145904-Լավրովը_նախազգուշացրել_է_հարևանների_համար_Աֆղանստանի_իրավիճակի_վտանգի_մասին
Ռուսաստանի արտգործնախարարը, նախազգուշացնելով հարևան երկրներ Աֆղանստանի անկարգությունները տարածվելու վտանգի մասին, հավելել է, որ երկրում իրավիճակը արագորեն վատթարանում է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 16, 2021 14:59 Asia/Tehran
  • Լավրովը նախազգուշացրել է հարևանների համար Աֆղանստանի  իրավիճակի վտանգի մասին

Ռուսաստանի արտգործնախարարը, նախազգուշացնելով հարևան երկրներ Աֆղանստանի անկարգությունները տարածվելու վտանգի մասին, հավելել է, որ երկրում իրավիճակը արագորեն վատթարանում է:

Ուրբաթ օրը  «Կենտրոնական Ասիա և Հարավային Ասիա. Տարածաշրջանային մարտահրավերներ և հնարավորություններ» խորհրդաժողովում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը շեշտել է. «Նման սցենարը լուրջ խոչընդոտ է մնում տարածաշրջանային համագործակցությանը Աֆղանստանի մասնակցության համար»:

Թալիբանի և Աֆղանստանի անվտանգության ուժերի բախումները թեժացել են: Թալիբները պնդում են, որ վերահսկում են Աֆղանստանի 85 տոկոսը:

«Աֆղանստանի ճգնաժամը, ինչպես նաև ահաբեկչական սպառնալիքը և թմրանյութերի ապօրինի շրջանառության խնդիրը հասել են աննախադեպ մակարդակի» - ասաել է Լավրովը: