Պուտին. Բոլոր ռուսական պատվաստանյութերը վստահելի են
https://parstoday.ir/hy/news/world-i145924-Պուտին._Բոլոր_ռուսական_պատվաստանյութերը_վստահելի_են
Ռուսաստանի նախագահը ռուսական պատվաստանյութերի մասին ասել է, որ կորոնավիորւսի բոլոր ռուսական պատավստանյութերը վստահելի են:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 17, 2021 04:45 Asia/Tehran
  • Պուտին. Բոլոր ռուսական պատվաստանյութերը  վստահելի են

Ռուսաստանի նախագահը ռուսական պատվաստանյութերի մասին ասել է, որ կորոնավիորւսի բոլոր ռուսական պատավստանյութերը վստահելի են:

Sputnik– ի փոխանցմամբ ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության ֆորումում հայտարարել է.«Կորոնավիրուսի համավարակի իրավիճակն աշխարհում բարդ է, և ոչ մի երկիր պապահովված չէ վիրուսի առավել վտանգավոր շտամներից: Բոլոր երկրների առաջին գերակայությունը պետք է լինի պատվաստումների ընդլայնումը»:

«Ընդհանուր առմամբ, Ռուսաստանը կարողացավ հաղթահարել այս համաճարակի հետևանքները և բարելավել իր տնտեսությունը», - հավելել է նա:

Ռուսաստանի նախագահն ընդգծել է, որ Ռուսաստանի կողմից այլ երկրներին օգնության կարգով պատավստանյութի տրամադրումն այդ երկրի պատասխանատվությունն է աշխարհի նկատմամբ:

Աշխարհում Covid-19- ի համավարակը շարունակվում է, և այն հնարավոր է վերահսկել միայն գլոբալ համագործակցության և երկրների փոխգործակցության միջոցով: Հակառակ դեպքում, համավարակի հետևանքները կանդրադառնան բոլոր երկրների վրա: