Պուտին. Բոլոր ռուսական պատվաստանյութերը վստահելի են
Ռուսաստանի նախագահը ռուսական պատվաստանյութերի մասին ասել է, որ կորոնավիորւսի բոլոր ռուսական պատավստանյութերը վստահելի են:
Sputnik– ի փոխանցմամբ ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության ֆորումում հայտարարել է.«Կորոնավիրուսի համավարակի իրավիճակն աշխարհում բարդ է, և ոչ մի երկիր պապահովված չէ վիրուսի առավել վտանգավոր շտամներից: Բոլոր երկրների առաջին գերակայությունը պետք է լինի պատվաստումների ընդլայնումը»:
«Ընդհանուր առմամբ, Ռուսաստանը կարողացավ հաղթահարել այս համաճարակի հետևանքները և բարելավել իր տնտեսությունը», - հավելել է նա:
Ռուսաստանի նախագահն ընդգծել է, որ Ռուսաստանի կողմից այլ երկրներին օգնության կարգով պատավստանյութի տրամադրումն այդ երկրի պատասխանատվությունն է աշխարհի նկատմամբ:
Աշխարհում Covid-19- ի համավարակը շարունակվում է, և այն հնարավոր է վերահսկել միայն գլոբալ համագործակցության և երկրների փոխգործակցության միջոցով: Հակառակ դեպքում, համավարակի հետևանքները կանդրադառնան բոլոր երկրների վրա: