30 իրանական ընկերություններ մասնակցում են Ռուսաստանի ավիատիեզերական ցուցահանդեսին
Իրանական 30 ընկերություններ մասնակցում են Ռուսաստանի «Մաքս 2021» ավիատիեզերական ցուցահանդեսին:
ԻՌՆԱ-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի «Մաքս 2021» ավիատիեզերական միջազգային ցուցահանդեսը, որի բացմանը մասնակցելու է ԻԻՀ նախագահի գիտության և տեխնոլոգիայի հարցերով տեղակալը և որին ներկայացված են նաև 30 իրանական ընկերություններ, իր աշխատանքը կսկսի հուլիսի 20-ից:
Իրանի Իսլամական Հանրապետությունից գիտահեն 30 ընկերություններ ցուցահանդեսին կներկայացնեն իրենց գիտական և տեխնոլոգիական նվաճումները:
Ռուսաստանի ավիատիեզերական արդյունաբերության վերջին ձեռքբերումները կցուցադրվեն Max Air ցուցահանդեսում:
Իրանը միշտ ակտիվ ու նշանակալի ներկայություն է ունեցել Ռուսաստանի «Մաքս» ցուցահանդեսներում:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio