Ադրբեջանը պատրաստ է դիմակայել Հայաստանի տեղաշարժերին
https://parstoday.ir/hy/news/world-i146136-Ադրբեջանը_պատրաստ_է_դիմակայել_Հայաստանի_տեղաշարժերին
Ադրբեջանի պաշտպանության նախարարը հրաման է արձակել պատրաստվել Հայաստանի ցանկացած հավանական սադրիչ գործողության:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 19, 2021 14:27 Asia/Tehran
  • Ադրբեջանը պատրաստ է դիմակայել Հայաստանի տեղաշարժերին

Ադրբեջանի պաշտպանության նախարարը հրաման է արձակել պատրաստվել Հայաստանի ցանկացած հավանական սադրիչ գործողության:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության զինված ուժերի հետ խորհրդակցական հանդիպման ժամանակ, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ընդգծել է ուժերի մարտունակության և հոգեկան վիճակը բարելավելու և տեխնիկական պատրաստվածության մակարդակն ամրապնդելու անհրաժեշտությունը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարն ասել է. «Հայաստանը պատասխանատու է Ադրբեջանի և Հայաստանի սահմանին առկա լարվածության համար»: Նա հրամայել է կանխել հայկական ուժերի տեղաշարժերն ու ապակառուցողական գործողությունները:

2020-ի սեպտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Ադրբեջանի և Հայաստանի միջև բախումներից հետո, որոնք ավարտվել են նոյեմբերին Ռուսաստանի միջամտությամբ, երկու երկրները մի քանի անգամ միմյանց մեղադրել են հրադադարի ռեժիմի խախտման մեջ:

Համաձայն Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության միջև 2020 թ. նոյեմբերի 9-ին կնքված խաղաղության պայմանագրի՝  Լեռնային Ղարաբաղի որոշ տարածքների վերահսկողությունը փոխանցվել է Ադրբեջանին: