Ադրբեջանը պատրաստ է դիմակայել Հայաստանի տեղաշարժերին
Ադրբեջանի պաշտպանության նախարարը հրաման է արձակել պատրաստվել Հայաստանի ցանկացած հավանական սադրիչ գործողության:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության զինված ուժերի հետ խորհրդակցական հանդիպման ժամանակ, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ընդգծել է ուժերի մարտունակության և հոգեկան վիճակը բարելավելու և տեխնիկական պատրաստվածության մակարդակն ամրապնդելու անհրաժեշտությունը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարն ասել է. «Հայաստանը պատասխանատու է Ադրբեջանի և Հայաստանի սահմանին առկա լարվածության համար»: Նա հրամայել է կանխել հայկական ուժերի տեղաշարժերն ու ապակառուցողական գործողությունները:
2020-ի սեպտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Ադրբեջանի և Հայաստանի միջև բախումներից հետո, որոնք ավարտվել են նոյեմբերին Ռուսաստանի միջամտությամբ, երկու երկրները մի քանի անգամ միմյանց մեղադրել են հրադադարի ռեժիմի խախտման մեջ:
Համաձայն Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության միջև 2020 թ. նոյեմբերի 9-ին կնքված խաղաղության պայմանագրի՝ Լեռնային Ղարաբաղի որոշ տարածքների վերահսկողությունը փոխանցվել է Ադրբեջանին: