Տաջիկստանի, Ուզբեկստանի և Ռուսաստանի առաջին համատեղ զորավարժությունը
https://parstoday.ir/hy/news/world-i146138-Տաջիկստանի_Ուզբեկստանի_և_Ռուսաստանի_առաջին_համատեղ_զորավարժությունը
Ռուսաստանի, Ուզբեկստանի և Տաջիկստանի զինված ուժերը զորավարժություն կանցկացնեն Աֆղանստանի սահմանին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 19, 2021 14:30 Asia/Tehran
  • Տաջիկստանի, Ուզբեկստանի և Ռուսաստանի առաջին համատեղ զորավարժությունը

Ռուսաստանի, Ուզբեկստանի և Տաջիկստանի զինված ուժերը զորավարժություն կանցկացնեն Աֆղանստանի սահմանին:

Զորավարժությունները կանցկացվեն երեք երկրների ռազմաօդային ուժերի, հակաօդային պաշտպանության, զրահատեխնիկայի և հատուկ նշանակության ջոկատների մասնակցությամբ, այս տարվա օգոստոսի 1-ից 10-ը՝ Խաթլան նահանգի  Հարբ Մայդան տարածքում:

Զորավարժության նպատակն է նշված երկրների համատեղ և համակարգված գործողությունների իրականացումը՝ ահաբեկչական խմբավորումների ներխուժման դեպքում Աֆղանստանի հետ Տաջիկստանի սահմանը պաշտպանելու համար:

Սա Տաջիկստանի, Ուզբեկստանի և Ռուսաստանի զինված ուժերի առաջին լայնամասշտաբ զորավարժությունն է: