Տաջիկստանի, Ուզբեկստանի և Ռուսաստանի առաջին համատեղ զորավարժությունը
Հուլիս 19, 2021 19:00 Asia/Tehran
Ռուսաստանի, Ուզբեկստանի և Տաջիկստանի զինված ուժերը զորավարժություն կանցկացնեն Աֆղանստանի սահմանին:
Զորավարժությունները կանցկացվեն երեք երկրների ռազմաօդային ուժերի, հակաօդային պաշտպանության, զրահատեխնիկայի և հատուկ նշանակության ջոկատների մասնակցությամբ, այս տարվա օգոստոսի 1-ից 10-ը՝ Խաթլան նահանգի Հարբ Մայդան տարածքում:
Զորավարժության նպատակն է նշված երկրների համատեղ և համակարգված գործողությունների իրականացումը՝ ահաբեկչական խմբավորումների ներխուժման դեպքում Աֆղանստանի հետ Տաջիկստանի սահմանը պաշտպանելու համար:
Սա Տաջիկստանի, Ուզբեկստանի և Ռուսաստանի զինված ուժերի առաջին լայնամասշտաբ զորավարժությունն է:
Պիտակ