ՌԴ-ն պատրաստ է ողջունելու ԵՄ միջնորդական ջանքերը ԼՂ հարցում․ Պեսկով
https://parstoday.ir/hy/news/world-i146272-ՌԴ_ն_պատրաստ_է_ողջունելու_ԵՄ_միջնորդական_ջանքերը_ԼՂ_հարցում_Պեսկով
Ռուսաստանը պատրաստ է ողջունելու Եվրամիության երկրների միջնորդական ջանքերը Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ բանակցություններում, եթե դրանք նպաստեն առկա համաձայնությունների իրագործմանը: Ինչպես հաղորդում է  «Արմենպրես»-ը. վկայակոչելով ՏԱՍՍ-ը, հուլիսի 21-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 21, 2021 11:40 Asia/Tehran
  • ՌԴ-ն պատրաստ է ողջունելու ԵՄ միջնորդական ջանքերը ԼՂ հարցում․ Պեսկով

Ռուսաստանը պատրաստ է ողջունելու Եվրամիության երկրների միջնորդական ջանքերը Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ բանակցություններում, եթե դրանք նպաստեն առկա համաձայնությունների իրագործմանը: Ինչպես հաղորդում է  «Արմենպրես»-ը. վկայակոչելով ՏԱՍՍ-ը, հուլիսի 21-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Եթե միջնորդական ջանքերը բերում են կայունություն, կանխատեսելիություն եւ օգնում են գոյություն ունեցող համաձայնությունների իրագործմանը, ապա դրանք կարելի Է միայն  ողջունել: Ամբողջությամբ վերցված այդ ուղղությամբ աշխատանքն ընթանում Է ոչ վատ»,- ասել Է Պեսկովը՝ մեկնաբանելով Եվրամիության երկրներից հնչած հայտարարությունները՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունների եռակողմ ձեւաչափին մասնակցելու մտադրությունների մասին:

lragir.am